Վանшձորում մեքենш է գետն ընկել. վիրավnրներից մեկը ոuտիկանության Uտեփանավանի բшժնի քրեшկանի պետն է (Լուuանկարներ)

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: 18:00-ին սահմաններում, Mercedes մակնիշի 35 AN 543 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ ճանապարհային ոստիկանության շենքի դիմաց գտնվող կամրջից ընկել է Տանձուտ գետը: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Վանաձորի հրշեջ-փրկարարներն ու շտապօգնության 2 խմբերը: Փրկարարները գետն ընկած մեքենայից դուրս են բերել վարորդին ու ուղևորին, ովքեր տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո մոտեցվել են շտապօգնության մեքենաներին: Տուժածները տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը եղել է ոստիկանական համազգեստով:Ըստ քաղաքացիների, նա ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության  բաժանմունքի պետ Մհեր Մանուչարյանն է:

Դեպքի վայրում աշխատում են Լոռու ճանապարհային ոստիկանները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրը՝ http://www.armtimes.com/hy/article/155866

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*