Երեխшն шմենից շատ ծնnղական ջերմnւթյան կшրիք ունի, ոչ թե շnրի, կnշիկի, կամ խաղшլիքի… գրկեք ու hամբուրեք ձեր երեխшներին hաճախակի, առանց պшտճառի

Երեխան կուշտ կերել է, տաք հագնված է,  լավ քնում է,  նրա համար գնում եք նրա սիրելի խաղալիքը,  կարծո՞ւմ եք դրանից ավել ոչինչ պետք  չէ: Սխալվում եք: Երեխային ամենից շատ  ծնողական ջերմություն է հարկավոր:

Ծնողական ջերմությունը շատ կարևոր է երեխայի համար: Բոլոր ծնողներն էլ սիրում են իրենց զավակներին,  բաց ոչ բոլորն են ջերմություն  տալիս երեխաներին:   Երեխայի մոտ մանուկ հասակում ծնողական ջերմության  պակասի հետևանքով  ի հայտ է գալիս աշխարհի հանդեպ անվստահության զգացում:

5-7 տարեկան հասակում ծնողական սիրո ու աջակցության պակասը դառնում է կախվածության, անինքնուրույնության պատճառ:

Էլ ավելի մեծ տարիքում ծնողների սիրո ու աջակցության պակասի հետևանքով երեխան դադարում է վստահել իր ուժերին ու կարողություններին և  նրա մոտ ի հայտ է գալիս  մեղքի զգացում:  Նա մտածում է, որ ինչ որ մեղք է գործել, վատ արարք է թույլ տվել, որի հետևանքով նա ջերմության  չի արժանանում:

Երեխան  կաշկանդվում է, իրեն լիարժեք  մարդ չի զգում: Նրա մոտ կարող է ագրեսիա ձևավորվել և նրա մոտ  խնդիրներ են առաջանում կապված  ինքն իրեն հասկանալու հետ:  Երեխայի մոտ ի հայտ է գալիս  էմոցիոնալ քաղց  և նա փորձում է գտնել մի օբյեկտ, որը կլրացնի այդ պակասը: Դա կարող են լինել վնասակար սովորությունները,   համակարգչային խաղերը, սոցիալական ցանցերը,  սննդի չարաշահումը, ծխախոտի չարաշահումը:

Ծնողական ջերմության պակասը մեծ ցավ է պատճառում երեխային և նա իրեն միայնակ է զգում այս մեծ աշխարհում :

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfoն

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*