Թnւյլ մի տվեք նվաuտացնել Ձեզ. 8 կարևnր խորhուրդ

Դալայ Լաման ասել է, որ մենք միշտ պետք է բարիք գործենք, երբ կա հնարավորություն (իսկ հնարավորություն միշտ կա):

Ոչ մի վատ բան չկա ուրիշների հանդեպ բարի լինելու մեջ: Սա թույլ է տալիս մեզ մաքուր խիղճով քնել: Բայց, եթե թույլ եք տալիս, որ ուրիշներն օգտագործեն Ձեզ, ապա շատ բան պետք է վերանայեք:

8 խորհուրդ, թե ինչպես թույլ չտալ, որ ուրիշները ոտքերը սրբեն Ձեզ վրա:

1. Ավելի շատ գնահատեք ինքներդ Ձեզ:

Սա է հիմնական կետը: Եթե ​​դուք թերագնահատում եք ինքներդ Ձեզ, ապա դրանով խոնարհաբար ընդունում եք այն ամենն, ինչ տեղի է ունենում Ձեր կյանքում:

Մի շփոթեք խոնարհությունը համբերատարության, կամ հավատարմության հետ: Սիրեք մարդկանց, բայց միշտ պատրաստ եղեք հրաժարվել նրանցից, ովքեր արժանի չեն Ձեր ժամանակին, ուժին եւ ուշադրությանը:

2. Մի համեմատվեք ուրիշների հետ:

Մշտապես ուրիշների հետ համեմատվելը նվազեցնում է Ձեր ինքնագնահատականը: Դա կարծես հիվանդություն լինի, որի պատճառով Ձեզ լավ չեք զգում: Հայտնի է, որ իրավիճակներին կողքից նայելու դեպքում առաջանում է այն միտքը, որ իրոք լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք:

Շնորհակալ եղեք ունեցածի համար, հպարտացեք Ձեր նվաճումներով, անկախ նրանից, թե որքան աննշան են դրանք թվում:

3. Հասկացեք, թե որոնք են Ձեր իրական ցանկությունները:

Որո՞նք են Ձեր արժեքները: Ի՞նչ եք ակնկալում սիրելի մարդկանցից:

Ձեւակերպեք ձեր ցանկությունները, որքան հնարավոր է` կոնկրետ: Հակառակ դեպքում, երբեք չեք կարող հասկանալ ինչն ինչոց է: Հասկանալով ու պատկերացնելով Ձեր ցանկությունները, միշտ կարող եք ճիշտ ընտրություն կատարել, ինչը մեծապես կօգնի Ձեզ ապագայում:

4. Սովորեք ասել «ոչ»:

Երբեմն պետք է պնդել սեփական որոշման վրա, որ թե համբերել ու դիմանալ բոլորի քմահաճույքներին: Օրինակ, ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե մի օր չկատարես մշտական պարտականություններդ:

Դուք չպետք է ստիպեք Ձեզ օգնել ուրիշներին, եթե իրականում ի վիճակի չեք: Եթե ​​ինչ-որ բան Ձեզ դուր չի գալիս, մի հապաղեք «ոչ» ասել, հետագայում ինքներդ Ձեզ շնորհակալ կլինեք:

5. Երբեք մի համաձայնեք ավելի քչի հետ:

Կարեւոր չէ, թե դա վերաբերում է հարաբերություններին, թե կարիերային. Երբեք մի համաձայնեք ավելի քչին, քան արժանի եք: Դուք արժանի եք հարգանքի եւ երջանկության:

Մի տրվեք Ձեր վախերին: Ավելի լավ է բաց թողնել անարժեք հնարավորությունը, քան տառապել: Ընտրեք միայն այն, ինչ հարմար է Ձեզ եւ ոչ թե ուրիշներին:

6. Եղեք եսասեր:

Ժամանակ առ ժամանակ օգտակար կլինի Ձեզ դնել առաջնային դիրքերում և անել այն, ինչ սիրում եք: Լսեք սիրելի երաժշտությունը, կարդացեք գրքերը, ճամփորդեք …

Դուք չեք կարող միայն ուրիշների համար հոգ տանել ողջ կյանքի ընթացքում: Ձեր կարիքները նույնքան կարեւոր են:

7. Մի անհանգստացեք այն մասին, թե ինչ են մտածում ուրիշները:

Ձեր երջանկությունը ավելի կարեւոր է, քան այլ մարդկանց կարծիքները: Ազնիվ եղեք ինքներդ Ձեզ հետ: Դուք չունեք որեւէ մեկի հավանության կարիքը, դառնալու համար այն, ինչ ուզում եք:

Եվ կարեւոր չէ, որ ուրիշները Ձեզ հետ համաձայն լինեն: Նրանք իրավունք չունեն փոխելու Ձեր նպատակները, կարիքները եւ ցանկությունները:

8. Խոսեք Ձեր զգացմունքների մասին:

Մի խեղդեք Ձեր զգացմունքները: Օրինակ, եթե ​​չեք կարողանում դիմանալ ծանրաբեռնվածությանը, պատմեք դրա մասին Ձեր ղեկավարին: Եթե ​​մեկը Ձեզ նեղացնում է, ասեք միանգամից:

Ձեր զգացմունքները ներսում խեղդելով ու մշտապես ամեն ինչին դիմանալով, դուք միայն վնաս եք տալիս Ձեզ: Մի վախեցեք արտահայտել Ձեր կարծիքը:

Ի վերջո.

«Մարդը չպետք է որևէ մեկին ինչ-որ բանում համոզի, եթե ինքը հավատում է դրան: Նա իրենից գոհ լինելու համար ուրիշի հավանության կարիք չունի: Եթե ​​ինքն իրեն ընդունի, ապա ամբողջ աշխարհը կընդունի նրան»: (Լաո Ցզի)

Հիշեք, ոչ ոք չի հոգ չի տանելու Ձեզ համար, բացի հենց Ձեզնից:
Աղբյուրը՝ https://sportarmenia.ru

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*