Ետ բերեք ձեր ոuկե և արծшթե զшրդերի uկզբնական փшյլը՝ այս պшրզ hնարքի շնnրհիվ

Մենք բոլորս, հատկապես կանայք, սիրում ենք ոսկե զարդեր։ Այն մեզանից յուրաքանչյուրին պարգևում է յուրահատուկ զգացողություններ։ Ոմանք զարդերի ընտրության ժամանակ նախընտրում են ոսկի, ոմանք արծաթ և այլն։ Հաճախ մարդիկ այդ զարդերը կրում են իրենց գեղեցիկ տեսքը ապահովելու համար, ոմանք էլ պարզապես սովորության համաձայն են դա անում՝ ընդհանրապես այն չհանելով։

Սակայն մենք բոլորս գիտենք, որ ժամանակի ընթացքում զարդերը կորցնում են իրենց սկզբնական գեղեցկությունը։ Դրանք սկսում են գունաթափվել և կորցնել իրենց փայլը։

Իսկ ամենակարևորն այն է, որ ետ բերել զարդերի փայլը կարելի է անգամ չդիմելով մասնագետներին, այլ պարզապես տան պայմաններում հետևելով այս պարզ քայլերին։

Գործընթացը տևում է 30-35 րոպե։

Այն ամենը ինչը ձեզ հարկավոր է փայլեցնելու համար՝

  • մեկ ճաշի գդալ աղ,
  • մեկ ճաշի գդալ սոդա,
  • մեկ ճաշի գդալ ամանները լվանալու հեղուկ,
  • 250 մլ․ տաք ջուր,
  • փայլաթիթեղի շերտ։

Այն ամենը ինչ հարկավոր է անել։

  • Միկրոալիքային վառարանում ջուր տաքացրեք։
  • Վերցրեք ոչ այնքան խորը աման և փաթեթավորեք այն փայլաթիթեղով։
  • Լցրեք այդտեղ տաք ջուրը, որը դուք պատրաստել էիք։
  • Ավելացրեք մնացած բաղադրիչները (աղ, սոդա, ամանի հեղուկ) և խառնեք դրանք։
  • Դրեք զարդը այս խառնուրդի մեջ և թողեք այնտեղ 5-10 րոպե։
  • Գործընթացը ավարտելու համար զարդը լվացեք տաք ջրի տաք և չորացրեք սրբիչով։

Աղբյուրը՝ https://hayinfo.info

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*